Այս իշխանությունների ժամանակ կանոնավոր բանակը դարձավ անկանոն կազմակերպություն. Օհանյան
«Վազգեն Սարգսյանը որպես առաջնորդ միասնականության խորհրդանիշ է, և նրա կերպարի մեջ մենք պետք է տեսնենք մեր բոլոր մարտական ընկերներին, այստեղ հանգչող բոլոր հրամանատարներին ու զինվորներին»,- լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ով սպարապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Նա նշեց, որ Վազգեն Սարգսյանի ժամանակ ձեռք են բերվել արժեքներ, որոնք պետք է պահպանել:
«Հենց այնպես ոչինչ չի լինում, պետք է պայքարել: Հայաստանի այսօր իշխանությունները ժողովրդին համոզում են, որ պետք է համակերպվել: Ես առավել քան վստահ եմ, որ եթե այսօրվա իշխանությունները լինեին արցախյան առաջին պատերազմի ժամանակ, այն ժամանակ էլ էինք մենք պարտվելու:
Վազգեն Սարգսյանի ժամանակ մենք ֆիդայական ջոկատներից ձևավորել ենք կանոնավոր բանակ, նրանց զինել ենք: Այդ սպառազինության զգալի մասը ձեռք ենք բերել մեր ռազմավարական գործընկերներից: Այն ժամանակ էլ որևէ արգելք չի եղել որևէ երկրից ձեռք բերել սպառազինություն, որքան հնարավոր է եղել, կարողացել ենք ձեռք բերել: Մեր սպառազինության զգալի մասը մենք ուղղակի, որպես ավար, խլել ենք հակառակորդից մարտական գործողությունների ժամանակ»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Ս.Օհանյանի խոսքով, այս իշխանությունների ժամանակ այդ կանոնավոր բանակը դարձավ անկանոն կազմակերպություն. «Այլ կերպ չի կարելի ասել, երբ հանրապետության ղեկավարն ասում է՝ ով ինչ ունի տանը, թող վերցնի, գնա մարտական գործողություններին մասնակցի, մոբիլիզացիա չկազմակերպվեց և բանակին թիկունք չկանգնեցին»։
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Սարգսյանը հայկական Արցախի խորհրդանիշն է, Փաշինյանը՝ Արցախը հանձնելու. Շարմազանով
- Արամ Սարգսյանն անհարկի դուրս եկավ ափերից
- Սերժ Սարգսյանի անունից «Եռաբլուր»-ում ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին
- Դուք հարցնում եք, թե Վազգեն Սարգսյանն ի՞նչ կասեր, նա կասեր, որ դուք սուտ եք խոսում. Գագիկ Մելքոնյան
- Ծնունդդ շնորհավոր, Վազգեն ջան: Շատ եմ կարոտում. Սերժ Սարգսյան
- Ռուսները չե՞ն կարողանում Արցախի երեք նախագահներին հետ բերել. Սասուն Միքայելյան
- Հարգանքի տուրք է մատուցվել Վազգեն Սարգսյանի հիշատակին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան