70 հազար դրամ՝ կին պատգամավորներին ու ԱԺ կին աշխատակիցներին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը կարգադրությունէ ստորագրել՝ կին պատգամավորներին ու ԱԺ կին աշխատակիցներին պարգևատրելու մասին։
ԱԺ պաշտոնական էջում հրապարակված իրավական փաստաթղթում, որը ստորագրվել է այսօր, ասված է.
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի կին պատգամավորներին և աշխատակազմի կին աշխատողներին պարգևատրել յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան