ՀՀ դիվանագիտական ծառայությունը համառ մարտեր է մղում. Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Դիվանագետի օրվան նվիրված միջոցառում։
«Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ օրը խորհրդանշական է ՀՀ դիվանագիտական ծառայության համար, քանզի հենց այս օրը Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ խորհրդանշելով ազատ, անկախ պետականություն կերտելու մեր ժողովրդի ձգտումը: Նախարար Միրզոյանը հավելել է, որ այսօր էլ համաշխարհային զարգացումների, անկայունության պայմաններում, տարածաշրջանում ստեղծված իրավիճակում ՀՀ դիվանագիտական ծառայությունը համառ մարտեր է մղում ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու ժողովրդավար երկիր լինելու իր ընտրության համար, և այս մարտահրավերի հաղթահարումը շարունակում է պահանջել լրջագույն ջանքեր:
Նախարարը ևս մեկ անգամ շնորհավորել է ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտակլան ծառայության մարմիններ գործուղված դիվանագետներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ՀՀ-ին ծառայելու նվիրական առաքելության մեջ:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել դիվանագիտական ծառության շարքերը համալրած դիվանագետների երդման հանդիսավոր արարողություն, ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը նրանց շնորհել է դիվանագետի վկայականներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյանը Նիկոս Դենդիասին պարգևատրել է ՀՀ բարեկամության շքանշանով
- Արարատ Միրզոյանը հանդիպել է Բույար Օսմանի հետ
- Ինչ են քննարկել Արարատ Միրզոյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան