Թեհմինե Ենոքյան. ԶՊՄԿ-ի, Լիդիանի բաժնետոմսերը կառավարությանը փոխանցելուց հետո ընկերությունների վարքագծի կտրուկ փոփոխություն կա
««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, «Լիդիան» ընկերության կողմից բաժնետոմսերը կառավարությանը փոխանցելուց հետո նկատելի է, որ ընկերությունների գործողությունների, վարքագծի կտրուկ փոփոխություն կա»,-ասաց
«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման շրջանակում այս պահին տեղի է ունենում քննարկում՝ «Շահու՞յթ, թե՞ առողջ միջավայր. ի՞նչ է ընտրում պետությունը։ Ինչու՞ են հետապնդվում բնապահպանները» թեմայով ասուլիսի ժամանակ։
Նրա կարծիքով, ընկերությունների համար կարևոր էլ չէ, թե ինչ են ասում բնապահպանները, կա՞ արդյոք զրպրատություն, թե՞ ոչ։
«Դատական գործեր բացել ընդդեմ մեզ, և վախեցնել մեծ գումարներ պահանջելով, պարտված ստրատեգիա է։ Եվ մեր փաստաբանները շատ գրագետ պաշտպանություն են իրականացնում դատարանում, իմ պարագայում արդեն իսկ դրա պտուղները կան»,-ասաց Թեհմինե Ենոքյանը։
Նրա խոսքով, բնապահպանները հստակ հարցեր են բարձրաձայնում, մինչդեռ պետական մարմինները կրավորական դիրք են ընդունում՝ «իբրև թե մենք չենք խառնվում դատավարություններին։ Բայց չի կարող Հայաստանի Հանրապետությունը լինել ընկերության բաժնետեր, կրի միայն օգուտները, շահույթի տեսքով գումարները, իսկ վնասական բաները, որոնք իրականացնում են ընկերությունները, այդ մասով չկրի որևէ պատասխանատվություն»։
Հարակից հրապարակումներ`
- Բնապահպան. Հայաստանում դատական պրոցեսներով փորձում են զրպարտություն համարել կարծիք հանդիսացող մտքեր
- Հայաստանի բնապահպանների դեմ գործերը գրանցվել են միջազգային ռեեստրներում, հաջորդիվ կդիմեն Եվրադատարան․ Վարդանյան
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով իմ կողմից հերքում և բռնագանձում 6 մլն դրամ. Օլեգ Դուլգարյան
- Որպես ՀՀ-ի և Գնդեվազ համայնքի բնակչի, ինձ ոչ մեկը չի կարող տալ երաշխիք, որ Ամուլսարն անվտանգ կշահագործվի. Թեհմինե Ենոքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան