Ծնունդդ շնորհավոր, Վազգեն ջան: Շատ եմ կարոտում. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահի ինսթագրամի էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղ Սերժ Սարգսյանը կառավարության, ԱԺ նիստերի ժամանակ, Եռաբլուրում խոսում է Վազգեն Սարգսյանի մասին։
«Ծնունդդ շնորհավոր, Վազգեն ջան»,-ասված է տեսանյութին կից։
Խոսելով Վազգեն Սարգսյանի սպանության մասին՝ Սերժ Սարգսյանն ասում է.
«Հոկտեմբերի 27-ին ես կորցրեցի իմ ընկերոջը, իմ մարտական ընկերոջը, իմ դժվարությունների ընկերոջը, այն ընկերոջը, ում կամքի, հզորության շնորհիվ մենք կարողացանք շատ լուրջ գործեր կատարել։
Որևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին։ Եվ որևէ տեղը թող որևէ մեկը չշահարկի այս հանգամանքը։
Ես շատ եմ կարոտում Վազգենին»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին