Արամ Սարգսյանն անհարկի դուրս եկավ ափերից
«Այն ձեր տեսակետն է, դուք ստում եք»,- Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի շիրիմի մոտ ասաց նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը, արձագանքելով լրագրողի այն հարցին, թե իշխանությունը Վազգեն Սարգսյանի ազատագրած Արցախն ասում է՝ Ադրբեջան է, և վերջ։
Նա նախ նշեց, որ Եռաբլուրում հարցազրույց չի տալիս, ապա հայտնեց, որ Վազգեն Սարգսյանի ազատագրած Արցախը «թաղողների» մասին ելույթ ունի, կարող են նայել այն և համաձայնել դրա հետ, կամ չհամաձայնել։
«Երբ 5 հազար դրամով քո նմանները քվե էին տալիս, այ այդ ժամանակ թաղեցին Արցախը»,-ասաց Սարգսյանը և հավելեց, թե հիմա նման հարց տվողը 5 հազար դրամով չի վաճառում իր քվեն, բայց վճարվում է։
Դրան ի պատասխան լրագրողն պատասխանեց, որ իրեն չեն վճարում, ինչպես Արամ Սարգսյանին։
«Ես քաղաքական հարցազրույց չեմ փորձում եղբորս ծննդյան օրը տալ, դուք լրագրությունը և լաչառությունը խառնում եք իրար։ Անհարմար է, Եռաբլուրում եք, ես եկել եմ եղբորս շիրիմին ծնունդը շնորհավորելու, շնորհավորել եմ, թողեք գնամ։ Ես ձեզ չեմ խոստացել որոևէ հարցազրույց տալ, չեմ ուզում որևէ մեկիդ հետ բանավիճել»,-հայտարարեց Արամ Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հոկտեմբերի 27»-ի իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը. Գագիկ Ջհանգիրյան
- Սերժ Սարգսյանի անունից «Եռաբլուր»-ում ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին
- Դուք հարցնում եք, թե Վազգեն Սարգսյանն ի՞նչ կասեր, նա կասեր, որ դուք սուտ եք խոսում. Գագիկ Մելքոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան