Դուք հարցնում եք, թե Վազգեն Սարգսյանն ի՞նչ կասեր, նա կասեր, որ դուք սուտ եք խոսում. Գագիկ Մելքոնյան
«Ցանկանում եմ, որ մեր սերնդի մեջ Վազգեն Սարգսյանի նմանները շատ ծնվեն, որ կարողանանք մեր երկիրը հասցնենք նպատակին»,-Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի շիրիմի մոտ ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Նա ներկայացրեց սպարապետի բոլոր այն աշխատանքները, որոնց շնորհիվ նախորդ դարի 90-ականներին ձևավորվեցին կանոնավոր հայկական զինված ուժերը։
«90-ականների սկզբին, որ ասում են՝ շունը տիրոջը չէր ճանաչում, Վազգենը կարողացավ կազմակերպել և հիմք դրեց բանակի ստեղծմանը»,-ասաց նա՝ նշելով, որ այսօր ունենք կայացած բանակ, պետք է աջակցենք, որ նա հաղթահարի ժամանակավոր պարտության հետևանքները։
Հայտնելով, որ պետք է կարողանանք նորից ամրացնել մեր երկրի սահմանները և մեր անվտանգության հարցերն ինքներս լուծել, ունենանք լավ սպառազինություն՝ Մելքոնյանն ասաց. «Մենք պետք է մեր հույսը դնենք մեր վրա, մեր անվտանգության մասին մտածենք, որովհետև համոզվեցինք, որ ՀԱՊԿ-ը, բացի մեզ վնաս տալուց, ոչ մի բանով չի օգնել»։
Նա հայտարարեց, որ մյուս դաշնակիցներն էլ Հայաստանին ոչ մի բանով չեն օգնել և երբ հակառակորդի զորքերը գտնվում էին ինքնիշխան տարածքում, ոչ մեկը նույնիսկ քաղաքական հայտարարություն չի անում այդ մասին։
«Հետևաբար մեր հույսը պետք է դնենք մեր վրա և մեր անվտանգությունն ու երկրի սահմաններն ինքներս պաշտպանենք, ձեռք բերենք ժամանակակից սպառազինություն»,-հայտարարեց Մելքոնյանը։
Հարցին, թե եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, ինչ կասեր, որ այսօր հայ զինվորին արգելում են սահմանին կրակել՝ ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց.
«Դուք հարցնում եք, թե Վազգեն Սարգսյանն ի՞նչ կասեր, նա Սարգսյանը կասեր, որ դուք սուտ եք խոսում, որովհետև զինվորին ոչ ոք չի կարող արգելել կրակել, նա հենց նրա համար է, որ երբ տեսնում է, որ հակառակորդը մոտենում է՝ պարտադիր պետք է կրակի։
Զինվորը եթե չի կրակում, ինչու է դիրքերում նստում, թող գբա իր տունը նստի»։
Հարակից հրապարակումներ`
- Էդվարդ Ասրյանն ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին
- Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետության հարավային սահմանագոտի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան