Հայտնի է, թե նախորդ տարի ԵՄ երկրները քանի միլիարդ են ծախսել զենք գնելու համար
Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներն անցյալ տարի 58 միլիարդ եվրո են ծախսել ռազմական տեխնիկա գնելու վրա։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, որի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր մեզ պակասում է ոչ թե արտադրական կարողությունները, այլ ֆինանսավորումը: Ֆինանսավորումը սկզբունքորեն կարևոր է: Մեզ անհրաժեշտ է ֆինանսավորում, որպեսզի արձագանքենք առկա պահանջարկին»,-ասել է նա:
Դիվանագետի խոսքով՝ տարածաշրջանային համագործակցության ղեկավարությունը զենքի գնման հարցում ոչ մի կերպ չի կարող փոխարինել ԵՄ անդամ երկրներին։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը պարզաբանել է, որ միության անդամ երկրները կշարունակեն նմանատիպ գործունեությամբ զբաղվել։
«Անցյալ տարի 58 միլիարդ եվրո է ծախսվել անդամ երկրների կողմից զենք գնելու վրա», - հավելել է Բորելը:
Հարակից հրապարակումներ`
- Բորել. Ուկրաինայում իրավիճակը կլուծվի երեք ամսից
- Բաքուն մեղադրանքներ է հնչեցնում Բորելի և ԵՄ դիտորդական առաքելության հասցեին
- Ադրբեջանի արձագանքը համաչափ չէ․ Ժոզեպ Բորելը՝ ադրբեջանական ագրեսիայի մասին