Փաշինյանի այցին ընդառաջ՝ թույլ չեն տվել լրագրողներին բարձրանալ «Եռաբլուր»
Այսօր առավոտյան, նախքան Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Եգիպտոս կմեկներ, նախ սպարապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Նախքան այցելելն ու «Եռաբլուրում» լինելու ընթացքում, զինվորական պանթեոնի մուտքը փակ է եղել քաղաքացիների և լրագրողների համար: Անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել լրագրողներին վերև բարձրանալ՝ ասելով, որ ներկա պահին չեն կարող նկարահանել, հավատարմագրված չեն:
«Պետական պահպանության ծառայությունը ծառայությունը է կատարում, դուք մեզ խանգարում եք։ Ճանապարհը բացեք, խնդրում եմ այն կողմ կանգնեք, ձեր աշխատանքը շարունակեք այնտեղ»,- լրագրողներին ասաց պետական պահպանության ծառայության զինծառայողը։
Այնուհետև լրագրողներին հրելով՝ հեռացրեցին ճանապարհի երթևեկելի հատվածից։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսները չե՞ն կարողանում Արցախի երեք նախագահներին հետ բերել. Սասուն Միքայելյան
- Հարգանքի տուրք է մատուցվել Վազգեն Սարգսյանի հիշատակին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա