Վազգեն Սարգսյանը հայկական Արցախի խորհրդանիշն է, Փաշինյանը՝ Արցախը հանձնելու. Շարմազանով
«Վազգեն Սարգսյանը, որ Վազգեն էր, Փաշինյանն այն ժամանակ ընդամենը բանակի ու Վազգենի դեմ հոդվածներ էր գրում»,-լրագրողներին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, ով սպարապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Նա նշեց, որ այս իշխանությունները Վազգեն Սարգսյանի գործի հակապատկեր գործողություններն արեցին, ճանաչեցին Արցախն Ադրբեջանի կազմում։ Վազգեն Սարգսյանը հայկական Արցախի խորհրդանիշն է, Նիկոլ Փաշինյանը պարտության և Արցախը հանձնելու խորհրդանիշը։
Շարմազանովն ասաց, որ, չի կարծում, դավաճանների, Արցախ հանձնողների, Արցախը հայաթափողների, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողների, «հանուն ոչնչի, ինչպես իրենք էին ասում» 5000 զոհ տվողի հետ կարելի է համախմբվել։
«Վազգեն Սարգսյանն Արցախի համար մահապարտներ վերցրեց ու գնաց, կոչ արեց ազատագրել Արցախը։ 1998 թվականին Վազգեն Սրագսյան-Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան եռյակն ինչի՞ դեմ էր։ Փուլային տարբերակի, որ Արցախը հանկարծ չլինի Ադրբեջանի կազմում։ Վազգեն Սարգսյանի կյանքի ամենամեծ նպատակը եղել է Արցախի հայկականությունը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Սարգսյանն անհարկի դուրս եկավ ափերից
- Սերժ Սարգսյանի անունից «Եռաբլուր»-ում ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին
- Դուք հարցնում եք, թե Վազգեն Սարգսյանն ի՞նչ կասեր, նա կասեր, որ դուք սուտ եք խոսում. Գագիկ Մելքոնյան
- Ո՞վ ուրացավ Եռաբլուրը... Փաշինյանը. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան