«Փաստ». Հանրային հեռուստատեսությունը «դեսանտ» է իջեցրել Լոս Անջելեսում
«Փաստ» թերթը գրում է.
«Ամերիկայի Միացյալ Նահանգներից «Փաստ» թերթին տեղեկացնում են, որ Հանրային հեռուստատեսությունը «դեսանտ» է իջեցրել Լոս Անջելեսում, ընդ որում՝ բավական «բարձրաստիճան» ներկայացուցչականությամբ:
Նախատեսվում է, որ այս խումբը պետք է պատրաստի հարցազրույցների շարք, որտեղ, ըստ մեր աղբյուրի փոխանցման, առանձին անհատներ սփյուռքահայության անունից պետք է ողջունեն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը: Հարցազրույցների շարքը հատուկ նպատակ ունի՝ լոսանջելեսահայության շրջանում ակտիվացնել նիկոլականներին, բարձրացնել նիկոլամերձ շրջանակների վարկը: Թեմաները ևս որոշված են՝ ինչո՞ւ Հայաստանի պատմություն և ոչ թե Հայոց, «ԱրարատԱրագած», Չորրորդ հանրապետություն, Արցախի հանձնման արդարացում, հակառուսական դիրքորոշում, արևմտյան կողմնորոշման արդարացում, սփյուռքի ավանդական կառույցների փնովում, դատապարտում և այլն:
Կան տեղեկություններ, որ այս առիթով Վաշինգտոնից Լոս Անջելես է ժամանել ԱՄՆում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը: Նկարահանող խմբին արդեն տրված է գովերգող նիկոլականների ցանկը, որը պատրաստվել է սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի կողմից, և Գլենդելում գործող հյուպատոսարանի աշխատակիցներին հանձնարարվել է օգնել «դեսանտայիններին»՝ հաջողելու իրենց առաքելությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան