Միշուստինն Ադրբեջանում ստորագրելու է մի շարջ փաստաթղթեր
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը սկսում է երկօրյա աշխատանքային այցը Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այս երկրի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համատեղ նախագծերի խթանմանը։
Հանդիպումների և բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։
Հարակից հրապարակումներ`
- Միշուստինը Փաշինյանին. Ձեր առաջարկած առաջնահերթությունները մեծ մասամբ համընկնում են ռուսական կողմի դիրքորոշման հետ
- Միշուստինը հաստատել է Հայաստանում նոր գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագիրը
- Միշուստին. Հայաստանի քաղաքացիները կկարողանան պարզեցված ձևով բանկային հաշիվներ բացել Ռուսաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան