Կասեցվել է «Նիհաո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Նիհաո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Թամանյան փողոց):
Տեսչական մարմնից հայտնում են, որ ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝
- սննդի կառույցը կառուցված չէ այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը
և կիրառվեն հիգիենայի պատշաճ մեթոդներ,
- խոհանոցի հատակը, պատերը և առաստաղը վնասված են և չունեն հարթ մակերես,
- աշխատանքային մակերևույթները չեն պահվում նորոգ վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան