Վրաստանի նախագահին մեղադրել են հակապետական գործողությունների մեջ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին ընդգրկված է ԿԸՀ-ն վարկաբեկելու քարոզարշավում այն բանից հետո, երբ նա վետո է դրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վրա։ Նրա խոսքով՝ իրադարձությունների այս զարգացումը սպասելի էր։ Այդ մասին հայտնում է Sputnik Georgia Telegram ալիքը։
Կոբախիձեն Զարուբիշվիլիին մեղադրել է հակապետական գործողությունների մեջ և վստահություն հայտնել, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը կկարողանա հաղթահարել վետոն։
«Սալոմե Զուրաբիշվիլին ընդգրկված է ԿԸՀ-ի վարկաբեկման քարոզարշավում, դա նրա խնդիրներից մեկն է։ Ելնելով դրանից՝ նրա վետոն միանգամայն տրամաբանական էր։ Սա նրա հակապետական գործողությունների հերթական շարունակությունն է»,- ասել է Կոբախիձեն։
Նա ընդգծել է, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի ԿԸՀ-ն կարողանա արդյունավետ անցկացնել ընտրությունները։
Հարակից հրապարակումներ`
- Զուրաբիշվիլիին մեղադրում են դավաճանության համար
- Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ
- Զուրաբիշվիլին Ելիսեյան պալատում հանդիպել է Մակրոնին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան