Քաղաքագետ. Եթե Ռուսաստանն անի այդ քայլերը, ապա Հայաստանում շատ կարճ ժամանակում իշխանափոխություն տեղի կունենա
«Իմ կարծիքով, Ռուսաստանի գործնական քայլերը կլինեն տնտեսական պատժամիջոցները, իսկ դրանք շատ բազմազան են, բազմաթիվ ու շատ ազդեցիկ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ արձագանքելով Անթալիայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մասնավորապես նշել էր. «Այդ հայտարարությունները, որոնք ամեն օր հնչում են Հայաստանի ղեկավարության շուրթերից, ստիպում են մեզ մտածել, թե ինչ է կատարվում իրականում և ինչպես դա հաշվի առնել մեր գործնական քայլերում»։
Քաղաքագետի խոսքով, եթե Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ կիրառի Հայաստանի նկատմամբ, ապա կարճ ժամանակ անց Հայաստանում փողոցները կլցվեն մարդկանցով, սոցիալական բողոքներով։
«Ինձ չի թվում, որ Հայաստանի գործող իշխանությունները կարողանան այդ ալիքին դիմանալ։ Այսինքն դա կհանգեցնի իշխանության փոփոխությանը»,-նշեց նա։
Հարցին, թե մասնավորապես ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսքը, քաղաքագետը նկատեց՝ և արտագնա աշխատանքը կբարդացնեն, և այնտեղ Հայաստանի քաղաքացիների վիճակը կբարդանա, առավել ազդեցիկ պատժամիջոցները կարող են լինել էներգետիկ ոլորտում, ինչն էլ կհանգեցնի թանկացումների, կսահմանափակվի կամ կարգելվի գյուղատնտեսական ապրանքների արտահանումը։
«Էներգակիրների գների բարձրացումը կարող է հանգեցնել գների սարսափելի աճի։ Եթե այդ քայլերն անի Ռուսաստանը, ապա ես կարծում եմ, շատ կարճ ժամանակում իշխանափոխություն տեղի կունենա։ Բայց մինչ այս գործող իշխանությանը Ռուսաստանն պահել, քանի որ իր համար հարմար իշխանություն էր ստեղծված աշխարհքաղաքական դասավորության պայմաններում։ Կարծում եմ, որ իրենք (Ռուսաստանը՝ խմբ.) ասել են, որ ինչ-որ կարմիր գծեր կան, որոնք գործող իշխանությունը հատում է»,-ասաց նա։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Միլլերն արձագանքել է Հայաստանի վերաբերյալ Լավրովի հայտարարություններին
- Լավրովն անուղղակի «տեղյակ պահեց», որ ՀԱՊԿ-ում չմնալն ու ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա. Աբրահամյան
- «Սա, իհարկե, դաշնակցային չէ». Լավրովը գնահատել է Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի քաղաքականությունը
- Լավրով. Երևանի հայտարարությունները Մոսկվային ստիպում են մտածել իր գործնական քայլերի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան