«Հրապարակ». Դիվանագետի օրը մեծ շուքով նշող կառավարությունն այս տարի անտեսեց այն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախկին տարիներին դիվանագետի օրը մեծ շուքով նշող կառավարությունն այս տարի անտեսեց այդ օրը։ Մարտի 2-ը նշվում է որպես դիվանագիտության օր, քանի որ 32 տարի առաջ այդ օրը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ծածանվեց ՀՀ դրոշը։ Այս տարի դիվանագետի օրվա կապակցությամբ շնորհակալական ուղերձ է հղել միայն ԱԳ նախարարը, ով այդ օրը գտնվում էր Թուրքիայում, մասնակցում էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Վահագն Խաչատուրյանը, ո՛չ Ալեն Սիմոնյանը դիվանագետի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ չհղեցին։ 2019-ին, օրինակ, Փաշինյանի և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ անգամ ընդունելություն էր կազմակերպվել, Փաշինյանը ելույթով էր հանդես եկել, դեսպանի էր պարգևատրել:
Անցած տարի ևս նա ուղերձով էր հանդես եկել. «Այսօր, երբ կանգնած ենք արտաքին անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ, դիվանագիտական ծառայությունը պիտի բազմապատկի իր ջանքերը` առաջ մղելու մեր պետական շահերը, պաշտպանելու մեր պետության ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, նպաստելու Հայաստանի միջազգային հարկի բարձրացմանը, տնտեսական կապերի ամրապնդմանը»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան