Ախալքալաքցի մարզիկ Գոմցյանը Օլիմպիական խաղերին ընդառաջ տարել է իր առաջին հաղթանակը
Ախալքալաքցի մարզիկ, Ախալքալաքի մարզահամալիրի սան, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Արտյուշ Գոմցյանը կպայքարի օլիմպիական ուղեգրի համար։ Այսօր նա իր առաջին հաղթանակն է տարել մրցաշարում։
Jnews-ը գրում է, որ մարտի 3-11-ը Իտալիայի Բուստո-Արսիցիո քաղաքում ընթանում է բռնցքամարտի օլիմպիական աշխարհի առաջին որակավորման մրցաշարը։ Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը մրցաշարում Արտյուշ Գոմցյանի առաջին մենամարտը կայացել է 57 կգ քաշային կարգում պաղեստինցի բռնցքամարտիկ Աբուսալ Վասիմի հետ։
Գոմցյանը հաղթել է մրցակցին և պայքարը կշարունակի օլիմպիական ուղեգրի համար։ Ուղեգիր ստանալու համար բռնցքամարտիկին անհրաժեշտ է հաղթել ևս 3 մենամարտում։
670 մարզիկներն Իտալիայում կպայքարեն 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի 49 ուղեգրերի համար։ 28 քվոտան կբաշխվի տղամարդկանց, իսկ 21 քվոտան՝ կանանց միջև։ Քվոտա ունեցողների մեծ մասը կորոշվի մարտի 10-ին և 11-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին