Ավտովթարի արդյունքում մահացած զինծառայողի հայրն այդպես էլ ընդունելության չարժանացավ ԲԴԽ նախագահի կողմից ․ փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․
«Ավտովթարի արդյունքում մահացած զինծառայողի հայրը դիմելուց հետո արդեն 5 օրվա ընթացքում այդպես էլ ընդունելության չարժանացավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի կամ ԲԴԽ որևէ աշխատակցի կողմից, մարդիկ ժամանակ չունեին։
ՀՀ քաղաքացու դիմումով արտահայտված խնդրանքը շատ պարզ էր՝ որդու մահվան վերաբերյալ քրեական գործը քննող դատավորին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու մասին առաջարկությունը ՀՀ նախագահին ներկայացնել ս/թ մարտի 12-ից հետո, քանի որ նշված օրը՝ պաշտպանական կողմի ճառով ավարտվելու էր արդեն 3 տարի տևող գործի քննությունը, իսկ նոր դատավորի պարագայում այն վերսկսվելու է և միանշանակ լրանալու են ամբաստանյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները։
Դատաքննության ողջամիտ ժամկետների համար այդքան «մտահոգ», այդ մասին նույնիսկ ֆիլմեր նկարահանող պաշտոնյաներն, ի վերջո աթոռից չկտրվելով, անտեսեցին որդեկորույս ծնողին, ի վերջո՝ «հպարտ քաղաքացուն», ում որդին ՀՀ զինված ուժերի՝ մարտական հերթապահության ընդգրկված հետախուզական գնդի զինծառայող է եղել։ Դատավորն այսօր նշանակվեց Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում, ով միանշանակ արժանի պրոֆեսիոնալ է, սակայն քրեական գործը ամենայն հավանականությամբ վերսկսվելու է զրոյից։ Ձեր գլխին կպնեն ընդամենը կախյալ դատավորների վախը չափելու համար նկարահանված ձեր քաղաքական կինոները…։
Հ.Գ. Զինծառայողը մահացել է դեռևս 2021 թվականի հուլիսին Սյունիքի մարզում մարտական առաջադրանքը կատարելուց հետո, հերթափոխով զորամասի մշտական տեղակայման վայր վերադառնալու ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի արդյունքում, երբ քաղաքացիական ավտոմեքենայի հարբած վարորդը բարձր արագությամբ հարվածել և կողաշրջել է զինծառայողներին թափքում տեղափոխող ՈՒԱԶ-ը»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան