Կարո՞ղ է քահանան խոստովանությունն ուրիշի հայտնել
Կարո՞ղ է քահանան խոստովանությունն ուրիշի հայտնել: Ի պատասխան հարցի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հայր Զաքարիան նշում է.
«Ո՛չ: 554 թ. տեղի ունեցած Դվինի Բ ժողովի 19-րդ կանոնում հստակ նշվում է, որ եթե քահանան խոստովանությունը պատմի մեկ այլ մարդու, ապա կզրկվի քահանայական իր կարգից:
Խոստովանության գաղտնիությունը և ոչ հրապարակելի լինելն ամրագրված են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով (հոդ. 57.3.6)՝ արձանագրելով, որ խոստովանահայրը որպես վկա չի կարող կանչվել կամ հարցաքննվել»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան