Աբգար Պողոսյան. Դատական իշխանության ներկայացուցիչները պետք է տեղի ունեցող իրադարձություններին պատշաճ արձագանքեն
«Դատավոր Արշակ Վարդանյանի հեռանալուց հետո, բոլոր կանխատեսումները իրականանում են։ Արդյո՞ք պետք է լռի դատական համակարգը»,-գրել է փաստաբան Ավգար Պողոսյանը՝ անդրադառնալով այսօր դատավորներ Կարեն Մարդանյանի և Սերգեյ Մարաբյանի լիազորությունների դադարեցմանը։
Փաստաբանը պնդում է, որ դատական իշխանության ներկայացուցիչները պետք է տեղի ունեցող իրադարձություններին պատշաճ արձագանքեն։
«Չի՛ կարելի թույլ տալ, որ մի անհայտ սեռի և ծագման կենդանի անի այն, ինչ ուզում է, սա կարող է թակել յուրաքանչյուրի դուռը։
Դատական իշխանության կշիռը պետության մեջ պետք է ընկալեն և հասկանան բոլոր ներկայացուցիչները։ Գերբ, Դրոշ, Պատմուճան, Արդարադատություն՝ այս ամենը վերապահված է հենց նրանց։ Չի՛ կարելի այս անսուրբներին թույլ տալ նման անարխիա։
Իշխանության թիրախում հայտնված բոլոր Դատավորները, մի ամբողջ կյանք հետևողական լինելով իրենց յուրաքանչյուր քայլին, կենսագրություն են կերտել, դրանով իսկ ձևավորելով՝ բացառիկ հեղինակություն։ Իրավիճակը, որը տիրում է այս պահին, մեծ հիասթափության հերթական առիթն է տալիս»,-գրել է Աբգար Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դադարել են դատավորներ Կարեն Մարդանյանի և Սերգեյ Մարաբյանի լիազորությունները
- Իշխանությունը փորձում է հերթական արշավանքը կազմակերպել դատավորների նկատմամբ. Մինասյան
- ԲԴԽ որոշմամբ, դադարել են դատավոր Արշակ Վարդանյանի լիազորությունները
- ԱԺ-ն ընտրեց Սերգեյ Մարաբյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան