Մամուլից տեղեկացել ենք, որ մոտ 30 հազար արցախցի լքել է Հայաստանը. Արմեն Ասրյան
«Վերջին օրերին արցախյան 32 կազմակերպությունների կողմից ձևավորվել է Արցախի ժողովրդի կարիքների համար նախաձեռնությունը, որը միտված է առաջնահերթորեն զբաղվել Արցախի ժողովրդի բնակարանային կարիքները բավարարման հարցերով՝ հաշվի առնելով այս ուղղությամբ կառավարության նախաձեռնած ծրագիրը»,-«Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված ասուլիսում հայտարարեց «Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը
Ասուլիսը ընթացավ «ՀՀ կառավարության Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ծրագիր. մտահոգություններ և առաջարկներ» խորագրի ներքո։
Նա հայտնեց, որ այս պահին կազմակերպությունը բաց նամակ-հայտարարություն է պատրաստել՝ ուղղված ՀՀ կառավարությանը և մեկնարկում են ստորագրահավաք, որի արդյունքների մասին կհրապարակայնացնեն։
Բեգլարյանը հայտնեց, որ յուրաքնչյու արցախցի և կազմակերպություն կարող են միանալ այդ հայատարությանը։
«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորածների հարազատների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ասրյանն ընթերցեց հայտարարության տեքստը, որում ասվում է.
«ՀՀ կառավարությանը՝ ի դեմս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի,
Ուսումնասիրելով ՀՀ կառավարությունում քննարկվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման ծրագրի հիմնական սկզբունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները, հաշվի առնելով, որ ՀՀ-ում տարբեր ներպետական ակտերով և պաշտոնական հայտարարություններով տասնամյակներ շարունակ քաղաքական իրավական անվտանգային ու սոցիալ-տնտեսական պատասխանատվություն է ստանձնել Արցախի ժողովրդի հանդեպ, իսկ մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով ճանաչվել է ՀՀ-ի արդյունավետ վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, գնահատելով հայ ժողովրդի և ՀՀ կառավարության կողմից ցուցաբերած մարդասիրական աջակցությունն առ այսօր՝ չնայած բազմաթիվ խնդիրների և կարիքների շարունակական առկայության, հիմք ընդունելով, որ ՀՀ-ն օերնսդրությամբ սահմանված կարգով Հայաստանը պարտավորվում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց ապահովել կացարանով՝ մինչև հարցի վերջնական կարգավորումը, արտացոլելով Արցախի ողջ ժողովրդի տրամադրությունները և մտահոգությունները՝
արցախյան ներքոստորագրյալ կազմակերպություններս, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված բնակիչներս ու մեր համախոհները ձեզ ենք ներկայացնում հետևյալ առաջարկները.
-Ծրագիրը հնարավորինս իրականացնել արցախյան համայնքները պահպանման սկզբունքով,
-Ծրագրի իրականացման ժամկետը սահմանել երկու տարի՝ ակտիվ կերպով ներգրավելով միջազգային և սփյուռքյան ֆինանսական ռեսուրսներ,
-Բնակելի անշարժ գույք ձեռք բերելու համար յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5 մլն ՀՀ դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրոդային շուկայի միջին գներին,
-Նշված գումարը հատկացնել բոլորին անվերադարձելիության սկզբունքով ՝ հաշվի առնելով Արցախի բնակչության ծանր սոցիալական վիճակը և զբաղվածության խիստ սահմանափակ բնույթը,
-Արդյունավետ միջոցներ ձեռնարկել բնակարանային շուկայի գների հետագա աճի կանխման ուղղությամբ՝ այդ թվում աջակցելով նոր բնակֆոնդի էժան և արագ կառուցման ծրագրերին,
-Հրաժարվել ծրագրի շահառուների համար ներկայացվող ՀՀ քաղաքացիության պահանջից, որը հակասում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային մարդասիրական սկզբունքներին,
-Առանց կրճատումենրի շարունակել բնակվարձերի և կոմունալ ծախսերի աջակցության 40+10 հազար դրամի ծրագիրը՝ մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը։
-Փոքրակազմ՝ մինչև 3 անդամ ունեցող ընտանիքների համար ծրագրում նախատեսել առանձնահատուկ մոտեցում,
-Յուրաքանչյուր ընտանիքի, ըստ անդամների քանակի, հատկացնել ողջամիտ չափի ֆինանսական աջակցություն՝ գույք ձեռք բերելու նպատակով։
-Ծրագրով սահմանել առաջնահերթություններ և լարցուցիչ արտոնություններ զոհվածենրի և առաջին խմբի հաշմանդամների ընտանիքնների համար,
-Ծրագում նախատեսել նաև համակարգային լուծումներ արցախից բռնի տեղահանված անձանց և հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար»։
Ասրյանը հայտնեց, որ հայտարարությամբ առաջարկում են նախատեսվող ծարագիրը դնել լայն քննարկման։
«Ըստ տարածված տեղեկատվության՝ շարունակվելու է 40+10 հազար ծրագիրը, բայց ձևափոխված, հետագայում թոշակառուները և անչափահասներն ինչ-որ գումար կստանան, իսկ մնացածները, հաշվի առնելով, որ աշխատունակ են, այդ նպաստը չեն ստանա։ Մենք շատ լավ գիտենք թե ներկայում արցախցիների քանի տոկոսն է աշխատանք գտել, սա մեծ խնդիր է առաջացնելու և կրկին տեղահանվելու մեծ ալիք ենք ունենալու, քանի որ եթե ծրագիրը կրճատվի նրանք ստիպված են լինելու նոր բնակավայր փնտրել»,- ասաց Ասրյանը և հայտնեց, որ մամուլից լսել են, որ մոտը 30 հազար արցախցի լքել է Հայաստանը և եթե ծրագիրը դադարեցվի այդ հոսքը կավելանա։
Արտակ Բեգլարյանն ասաց, որ Հայաստանը լքած արցախցիների հստակ թիվ չգիտեն, ուղղակի իրենց շրջապատից, ծանոթներից գիտեն, որ այդ թիվը մեծ է և միտում ունի ավելանալու, իսկ աջակցության ծրագրերի դադարեցումը կնպաստեն արտահոսքին։
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապը հայ հովվապետերի հետ հանդիպմանն անդրադարձել է Արցախից բռնագաղթածներին
- 725 բռնագաղթած բուժաշխատողներից 2023 թվականին աշխատանքի են անցել 216-ը. Արտակ Ջումայան
- Բռնագաղթածների համար երեխայի ծննդի նպաստների՝ Արցախի կարգաթվերը չեն գործի.Դավիթ Խաչատրյան
- Փոփոխություններ՝ Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան