«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորները Արմեն Գրիգորյանի հետ Հայաստանի Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հարցեր են քննարկելու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին կանչել են ԱԺ՝ փակ հանդիպման:
Նկատենք, որ իշխանական թևն արդեն անթաքույց եվրոպամետ արտաքին քաղաքական ուղղությունն է բռնել, ավելին՝ իշխանությունները ԱԺ նախագահի մակարդակով հայտարարում են, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամության թեկնածու դառնալ. մնում է ԵՄ-ն ընդունի մեզ:
Ահա այսօր ՔՊ-ական պատգամավորները Արմեն Գրիգորյանի հետ սրա վերաբերյալ հարցեր են քննարկելու: Գաղտնիք չէ, որ Արմեն Գրիգորյանը այս իշխանության ամենաարևմտամետ գործիչներից է, որը մշտապես կտրուկ է արտահայտվել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ:
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականներն առաջիկայում պատրաստվում են ԱԺ կանչել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։