Արցախի թեմ. Մեզ համար առավել ցավալի է մեր անզոր վիճակը, որ չենք կարողանում արձագանքել կամ կանխել վանդալիզմի դեպքերը
«Հերթական անգամ ցավով ականատեսը եղանք ադրբեջանցիների կողմից Արցախի մեր սրբավայրերից մեկի պղծման որողրմելի դեպքին, երբ դիմակավոր անձը հեգնական կեցվածքով նստել էր Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու խորանին տեղադրված գահի վրա»,- նշված է Արցախի թեմի պաշտոնական կայքում։
«Անկեղծ ասած մեզ համար նորություն չէ և սպասելի էր նման վերաբերմունք, որովհետև նրանք երբեք էլ չեն թաքցրել իրենց ատելությունը մեր սրբավայրերի, հոգևոր-մշակութային կոթողների հանդեպ և հարմար առիթի դեպքում հագեցում են տվել իրենց ներսում խնամքով պահվող քոչվոր- թալանչու էությանը:
Մեզ համար առավել ցավալի է այդ ամենի հանդեպ մեր անզոր վիճակը, երբ բացի խոսքային մակարդակում մեր զայրույթը պարպելուց, որևէ այլ տարբերակով չենք կարողանում արձագանքել կամ կանխել նման վանդալիզմի դեպքերը: Այս ամենը վիրավորական է մեր Եկեղեցու համար, ամեն մի հայի համար, և ի պաշտոնե հայի արժանապատվության երաշխավորի՝ մեր պետության համար:
Հուսով ենք, որ պատկան մարմինների կողմից կարվեն համապատասխան հետևություններ և անհրաժեշտ քայլեր՝ Արցախի հին ու նոր սրբավայրերի, մշակութային ժառանգության պատշաճ պահպանության համար: Եթե մենք չենք հասկանում մեր իրական արժեքը, ոչ մեկն էլ չի հասկանա ու չի հարգի մեզ:
Ադրբեջանը շարունակում է իր ավերիչ քաղաքականությունը` վանդալիզմի ենթարկելով օկուպացված Արցախի վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, շենք ու շինությունները»,- նշում են Արցախի թեմից։
Նաև ներկայացված են վանդալիզմի մի քանի դեպք ևս.
Տապալել են Ստեփանակերտի մերձակայքում` Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա կանգնեցված 50 մետրանոց լուսատու խաչը
Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս եկեղեցիների տարածքում իրականացնում են պարսպապատման և վերանորոգման աշխատանքներ. հանվել են Սուրբ Սարգիս եկեղեցու խաչը, արձանագիր քարերից մեկը, եկեղեցու տարածքից բացակայում են նաև խաչքարերի բեկորները
Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին օգտագործում են որպես պահեստ` տարբեր իրեր, հատկապես պլաստիկ շշեր պահելու համար
Ավերել են Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում գտնվող խաչքար-հուշաղբյուրը, ինչը կանգնեցվել է Օմարի լեռնանցքում զոհված Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակին
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն Արցախում անկախության շրջանի հուշարձանների ոչնչացմամբ փորձում է ջնջել անկախ պետության գաղափարը. Արմինե Տիգրանյան
- Ծանր շինարարական տեխնիկայով ադրբեջանցի վանդալները քանդել են Արցախի ԱԺ-ի շենքը
- Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախ դարձավ Խաչատուր Աբովյանի արձանը. Հայքի մշակութային օմբուդսմեն
- Ադրբեջանը փորձում է հայ ժողովրդի նկատմամբ իր ցեղասպանական ծրագրերը եզրակետին հասցնել, ինչն արտահայտվում է հուշարձանների պղծմամբ. Արցախի ԱԺ
- Ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը
- Ադրբեջանցի վանդալները շինարարական տեխնիկայի միջոցով ոչնչացնում Արցախի Հին Շեն բնակավայրի գերեզմանոցը
- Ադրբեջանական վանդալների թիրախում հայտնվել է Մարտակերտ քաղաքի թանգարանը
- Քարվաճառի շրջանում Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ
- Ադրբեջանի վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը․ Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակ
- Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացման դեմ պետական մակարդակով լուրջ հակազդեցություն չկա. Ավանեսով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները