Տոյվո Կլաարի եվրաինտեգրման գաղափարը կարելի է դիտարկել որպես Հայաստանի դե ֆակտո «վիլայեթացման» գործընթաց. Դավիթ Անանյան
«Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մի քանի օր առաջ Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի ժամանակ «իր մտքերն» է արտահայտել Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարների վերաբերյալ՝ զուգահեռաբար ընդգծելով Թուրքիայի հնարավոր դերն այս ճանապարհին։
Նրա ելույթի մեջ ընդգծվում է, որ Թուրքիան, որպես Հայաստանի և Վրաստանի հարևան երկիր, ինչպես նաև Ադրբեջանի հետ սերտ կապեր ունեցող երկիր, բացառիկ հնարավորություն ունի նպաստելու Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը և տարածաշրջանում իր ազդեցության ամրապնդմանը («Անկարան կարող է հզոր խթան հաղորդել հարավային կովկասում կայուն վիճակի հաստատմանը և ամրացնել իր դերը որպես տարածաշրջանում առաջատար պետություն»)։
Այս հայտարարությունը կարելի է մեկնաբանել որպես հստակ ազդակ Արևմուտքից Հարավային Կովկասի երկրներին, բնականաբար, առաջին հերթին Հայաստանին, աշխարհաքաղաքական այլընտրանքների՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ընտրության վերաբերյալ։
Այսինքն՝ եվրաինտեգրման գործընթացից մեր ակնկալիքները՝ կապված եվրոպական կառույցների հետ խորը տնտեսական, դիվանագիտական և ռազմական ինտեգրման հետ, ըստ էության, իրենից ներկայացնում է վասալային կախվածություն Թուրքիայի ռազմավարական առաջնահերթություններից։
Փաստորեն, ԵՄ հատուկ ներկայացուցչի արտահայտած եվրաինտեգրման գաղափարը կարելի է դիտարկել որպես Հայաստանի դե ֆակտո «վիլայեթացման» գործընթաց՝ դե յուրե նոմինալ ինքնիշխանության պատրանքի պահպանմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Տոյվո Կլաարին թույլ չեն տվել մուտք գործել Աբխազիա
- Ոգևորված եմ Բաքվի և Երևանի միջև բովանդակալից երկկողմ շփումներով․ Տոյվո Կլաար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին