Զելենսկու կինը մերժել է Բայդենին
Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայան մերժել է Սպիտակ տան հրավերը՝ մասնակցելու Վաշինգտոնի հեղինակավոր միջոցառումներից մեկին, որին ելույթ է ունենալու ԱՄՆ նախագահը Ջո Բայդենը։ Զելենսկու կինը պատճառաբանել է պատերազմի հետևանքով իր երկրիկ վիճակը։
Այս մասին գրում է Washngton Post-ն ու ավելացնում, որ Սպիտակ տանը նախատեսել էին՝ Զելենսկու կինը նստելու էր Բայդենի կնոջ՝ Ջիլ Բայդենի և ռուս ընդդիմադիր գործիչ, օրեր առաջ կյանքից հեռացած Ալեքսեյ Նավալնու այրու՝ Յուլիա Նավալնայայի կողքին։
ԱՄՆ-ում կարծում են, որ այս երկու կանայք ընկալվում են, որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պայքարի խորհրդանիշ և նրանց ներկայությունը լավ ֆոն կլինի նախագահ Բայդենի ելույթի համար։
Սակայն Նավալնայայի հնարավոր ներկայությունը անհանգստություն է առաջացրել ուկրաինացիների համար։ Washngton Post-ին ասել են Կիևի քննարկումներին ծանոթ մարդիկ, քանի որ Նավալնին ոչ միանշանակ է ընդունվում Ուկրաինայում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան