Տասնյակ հազարավոր մարդիկ Հայաստանում լրացրել են չափավոր աղքատների բանակը. Թադևոս Ավետիսյան
ԱՄՆ Զարգացման գործակալության Աշխատուժի զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացված հետազոտության արդյունքներով Թբիլիսին 14 %-ով ավելի էժան է, քան Երևանը, Տաշքենդը՝ 51 %-ով, Ստամբուլը՝ 35 %-ով, Քիշնևը՝ 56 %-ով։ Հայաստանում մեկ անձի համար ծախսերը հավասարվել են Վարշավայում և Տալինում իրականացվող ծախսերին։ Սրան զուգահեռ ՀՀ կառավարությունը հայտարարում, է թե Հայաստանում Միջին աշխատավարձն էականորեն ավելացել է։
Թե ինչքանով է միջին աշխատավարձի աճը նպաստում քաղաքացիների ապրելակերպի բավարարմանը Panorama.am-ը պարզեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանից։
«Լեգիտիմ և առանցքային հարց է, թե արդյո՞ք միջին աշխատավարձի բարձարցումը բավարար է փաստելու, որ լուծում ենք սոցիալական առաջանցիկ խնդիրներ։ Իհարկե ոչ, որովհետև, եթե դուք նայեք միջին աշխատավարձի հաշվարկման մեթոդաբանությունը, ապա կտեսնենք, որ այնտեղ միջին աշխատավարձի բարձրացում կարող են ապահովվել այնպիսի գործոններով, որոնք մեծ սոցիալական ազդեցություն չունեն։ Օրինակ, բանկային, ֆինանսական ոլորտում 2022 թվականի եռապատկվել են շահույթները, այդ ոլորտը միջին աշխատավարձի վրա ունի բավականին ազդեցիկ կշիռ։ Այնտեղ աշխատավարձերն էապես բարձարացել են արտաքին պատահական գործոնի ազդեցության արդյունքում և միջին աշխատավարձը դրանով պայամնավորված բարձրացել է։
Հարց՝ արդյոք այն նպաստառուները, թոշակառուները, նվազագույն աշխատավարձ ստացողները, որոնց դրամական եկամուտները չեն ավելացել, կամ գրեթե չեն ավելացել, զգացել են դրական սոցիալական ազդեցություն միջին աշխատավարձի բարձրացումից։ Ոչ, այլ հակառակ միտումը կա, որովհետև պահանջարկի ավելացմամբ պայմանավորված գնաճ է տեղի ունեցել և այն առաջնային շահառուները, որոնց եկամուտները պետք է բարձրանային՝ նրանց եկամուտներն իրականում նվազել են, քանի որ իրական եկամուտները չեն փոխվել։ Թոշակը գրեթե չի փոխվել, նվազագույն աշխատավարձը և նպաստը նույնն է մնացել, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն այդ ընթացքում էապես աճել է։
Մոտավորապես 25-30 %-ով այդ զամբյուղի արժեքն ավելացել է և իրենց իրական եկամուտները նվազել են։
Խոսքը վերաբերում է աղքատներին, ծայրահեղ և չափավոր աղքատներին։ Չափավոր աղքատ են նրանք, որոնք ունեն եկամուտ, բայց մեկ անձի չափով նրանց եկամուտը ցածր է քան նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։
Եթե դիտարկենք նախորդ 2-3 տարիները, ապա բարձր տնտեսական աճ կար, միջին աշխատավարձն առաջանցիկ աճում էր, բայց չափավոր աղքատությունն մեր երկրում ևս աճել է։ Այսինքը, տասնյակ հազարավոր մարդիկ լրացրել են չափավոր աղքատների բանակը և դրան գումարած աճել է նաև ծայրահեղ աղքատությունը։
Աղքատության մակարդակը չնչին նվազում է, ունեցել, բայց այստեղղէլ այլ հարց է՝ ավելի շատ մեթոդական նկարչական խնդիր է, քան իրականություն։
Այսինքը մանիպուլյացիա է, երբ ասում են՝ թե միջին աշխատավարձն աճել է և դրանով լուծում են սոցիալական խնդիրներ։
Իհարկե, միջին աշխատավարձի ցուցանիշը կարևոր է սոցիալական իմաստով, բայց շատ պակաս կարևոր է քան նպաստների, թոշակների և նվազագույն աշխատավարձի և նվազագույն սպառողական զամբյուղի հարաբերակցությունը։ Այո առաջանցիկ բարձր գնաճը, որը մենք ունեցել ենք՝ նախորդ 2021-22 թվականներին, իսկ 2023 թվականին մի փոքր դանադաղեց այդ աճը, այն բերել է այն խնդիրներին, որոնց մասին խոսում ենք։
Եկամուտների մակարդակով նույնիսկ ծիծաղելի է համեմատականը Եվրամիության երկրների հետ, բայց գներով արդեն մենք չենք զիջում նույնիսկ ԵՄ ամենաթանկ երկրներին»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Միջին ամսական անվանական աշխատավարձի բարձրությամբ Հայաստանում առաջին տեղում Սյունիքի մարզն է
- Հայաստանի բնակիչը միջին աշխատավարձով 1 մլն դոլար կարող է վաստակել 215 տարի 4 ամսում