Մարտի 8-ին ընդառաջ Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանումը կրկնապատկվել է
Կանանց միջազգային տոնի նախաշեմին Ռոսսելխոդնադզորը հաշվել է, որ Հայաստանից Ռուսաստան Վերին Լարսի անցակետով արտահանվող ծաղիկների թիվը երկու անգամ ավելացել է։
2024-ի մեկնարկից ի վեր Ռոսսելխոդնադզորի վերահսկողությամբ Հայաստանից արտահանվել է 20.5 մլն հատ ծաղիկ, համեմատության համար նշենք, որ 2023-ի նույն ժամանակահատվածում արըահանվել է 11 մլն հատ ծաղիկ։
Ի դեպ, այդ ծավալից 7 մլն ծաղիկն արտահանվել է փետրվարի 26-ից մարտի 4-ն ընկած հատվածում։
Առավել մեծ քանակությամբ կակաչներ են արտահանվել՝ 15.7 մլն, հաջորդ տեղում վարդերն են՝ 4.3 մլն քանակով, ապա Ալստրոմերիա՝ 211 հազար հատ, գերբերա՝ 88 հազար հատ, քրիզանթեմ՝ 2 հազար հատ, նարգիզ՝ 1.5 հազար հատ։
Նշվում է, որ Հայաստանից կակաչների արտահանումն ավելացել է մոտ երեք անգամ, վարդինը՝ 1.3 անգամ, սակայն նվազել է ալստրոմերիայի ու գերբերաների թիվը։
Բերին Լարսով Ռուսաստան է արտահանվել նաև Թուրքիայից 487.4 հազար մեխակ, Վրաստանից՝ 200 հազար հատ միմոզայի ճյուղ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան