Սպարապե՛տ, վստա՛հ եղիր, քո ցանած սերմերը տվել են իրենց ծիլերը. Սուրեն Պապիկյան
«Ինչպիսի՞ն կլիներ վերջին տասնամյակների մեր պատմության ընթացքը, եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, դժվար է ասել, բայց մի բան հստակ է՝ Վազգեն Սարգսյանը նրանցից մեկն էր, ով քաջություն ունեցավ ստանձնելու սեփական ժողովրդի պատմությունն ուղղորդելու պատրաստակամությունը»,-ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանն ունեցած ելույթի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյանի ամենակարևոր հատկանիշներից մեկը մարդկանց համախմբելու ունակությունն էր։
«Այսօր էլ նրա խոսքերն արդիական են՝ անկախության հավերժականությունը պահպանելու համար յուրաքանչյուրս անմնացորդ կերպով պետք է անենք մեր գործը, այդ կերպ ապացուցենք, որ սիրում ենք Հայրենիքը և պարտավոր ենք ուժեղացնել պետությունը։ Առանց հզոր և մարտունակ բանակի՝ չի կարող լինել թե պետություն, թե անկախություն, այս վճռականության շաղախով դրվեց բանակաշինության հիմքը։
Վազգեն Սարգսյանը հզոր անհատականություն էր, կարող էր հրապարակավ խոստովանել իր սխալները՝ անկեղծորեն ասելով՝ սխալներ եղել են, կեղծիք՝ ոչ։
Սպարապե՛տ, վստա՛հ եղիր, քո ցանած սերմերը տվել են իրենց ծիլերը»։
Հարակից հրապարակումներ`
- Տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին
- Վազգեն Սարգսյանը հայկական Արցախի խորհրդանիշն է, Փաշինյանը՝ Արցախը հանձնելու. Շարմազանով
- Սերժ Սարգսյանի անունից «Եռաբլուր»-ում ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան