ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Պապիկյան
ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի հետ։ Այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան էջում։
«Քննարկել ենք պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները:
Մտքեր ենք փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, վերահաստատել մեր դիրքորոշումները` Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում մի շարք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- գրել է Պապիկյանը: