ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ պահվող Արցախի ղեկավարներին
Փետրվարի վերջին ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։
Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան հայտարարել է, նրանց հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, հնարավորություն է տրվել շփվել ընտանիքների հետ։
Նշենք, որ ադրբեջանական գերության մեջ գտնվողների թվում են Արցախի նախկին և ներկա պտոնյաներ՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան