Զախարովա. Մոսկվան հայ դաշնակիցներին հրավիրել է միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել, դեռ արձագանք չկա
«Ավելի վաղ մենք մեր հայ դաշնակիցներին հրավիրել ենք միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել՝ առարկայական քննարկելու և փորձելու նրանց մտահոգությունները փարատել։ Առայժմ պատասխան չկա, գուցե լինի»,- մարտի 6-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա այն միջազգային կազմակերպություն է, տնտեսական ինտեգրացիա։ Այստեղ լուծվում են տնտեսությունների կայուն զարգացմանն ու անդամ երկրների քաղաքացիների բարեկեցության բարելավմանը միտված խնդիրներ։ Այս հարթակում քաղաքական հարցեր չեն քննարկվում։
Միության երկրների հարաբերությունները կառուցվում են փոխշահավետ, հավասար հիմունքներով՝ հաշվի առնելով անդամ բոլոր երկրների շահերը։ Այս փոխազդեցությունը, իհարկե, լավ արդյունքներ է բերում, այդ թվում՝ Հայաստանի համար, որը վերջին մի քանի տարիների ընթացքում Միության ներսում դարձել է առաջատար այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են, օրինակ, ՀՆԱ-ի աճի տեմպերը, ներդրումները հիմնական միջոցներում և շատ ավելին»,- ասել է նա։
Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանն այս տարի ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը, և համատեղ աշխատանքը շարունակվում է առաջ քաշված բոլոր խնդիրների իրականացման ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը