Սյունիքը կարելի է փրկել. այդ միջին միջանցքը շատ հանգիստ կարելի է տեղափոխել. Աբրահամ Գասպարյան
Մեր պետությունն իրապես կանգնած է ճակատագրական, անդառնալի կորուստների առջև։ Մի քանի ժողովուրդներ, ազգեր հերթ են կանգնած, որ պետություն ունենան հենց այս տարածաշրջանում, մեզ նույնիսկ դաս չեղավ Կարմիր Քուրդիստանի մոդելը, որը եթե իրականություն դառնար, դժվար չէ պատկերացնել՝ ինչեր կսպառնային մեզ, հիմա այդ նույն ժողովուրդները կանգնած են հերթի մեկ քառակուսի սանտիմետրի համար, իսկ մենք այնքան տկար ենք, որ հեշտորեն համակերպվում ենք մտքին, թե ի՞նչ է եղել որ, չէ՞ որ Ճապոնիան էլ կապիտուլացվեց,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։
«Հայաստանի իշխանության գեոպոլիտիկ արկածախնդրության հետևանքը կլինի Սյունիքի կորուստը։ Մեր վիճակը ծայրահեղ ծանր է, ինֆորմացիոն և հոգեբանական այն տեռորը, որ այս իշխանությունն իրականացնում է ժողովրդի նկատմամբ, թույլ չի տալիս, որ մարդիկ սկսեն մտածել մարտահրավերները հաղթահարելու տարբերակների մասին։ Ո՞վ է խոսում այսպես կոչված անկլավների մասին, ամբողջ լրատվադաշտն ուղղորդում են տորպեդահարելու համար նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը թեև մեզ համար երանելի փաստաթուղթ չէր, բայց 44-օրյայի ժամանակահատվածում միակ փաստաթուղթն էր, որ կարող էր մեղմել Հայաստանի թրքացման ալիքը։
Պարզից էլ պարզ է, որ հիմա խնդիրն այդ միջին միջանցք կոչվածին է վերաբերում, որ Սյունիքով է անցնելու, այնինչ, այդ միջին միջանցքը շատ հանգիստ հնարավոր է տեղափոխել մեկ գոտի բարձր»։
Հարզազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։