Ուզում եմ՝ ծնողներին հանգիստ թողնեն, այդ մարդիկ առանց այդ էլ ալեկոծված են. Զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայր
«Մեզ բոլորիս համար է ցավ, որ այսօր Արցախը ժամանակավորապես թողել ենք թշնամու դաշտում՝ հուսով, հավատով, որ հետ ենք վերադարձնելու, քանի որ մեր տղաներն այդ հույսով են պայքարել ու անմահացել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։
Նա նշում է՝ ինչ պատկանում է հերոսին, պետք է մնա իր տեղում։
«Լսել եմ դպրոցներից, զինկոմիսարիատներից, վարժարաններից հանվում են Փառքի անկյունները։ Մեկնաբանությունը, թե իբր վերանորոգում է գնում, չի արդարացնում այն փաստը, որ այսօր կատարվում է։ Այդ ամեն ինչը կարելի էր անել ծնողների ներկայությամբ՝ տեղափոխել մեկ այլ վայր, թողնել այնտեղ, վերանորոգումից հետո նորից վերադարձնել։
Թե՞ մեզ պետք է, որ մոռացության տանք ամեն ինչ։ Եթե պետք է մոռացության տանք, գոնե տղամարդավարի կանգնեն, ասեն, որ մոռացության ենք ուզում տանք և վերջ։
Ծնողներն էլ թող որոշեն։ Իրենք երբևէ տեսե՞լ են զավակ կորցրած, վրեժով լցված ծնողի աչքերի մեջ ինչ է կատարվում։ Եթե կա մեկը, ով ունի այդ ուժը, համարձակությունը, թող գա, կանգնի, նայի ծնողների աչքերի մեջ ու ասի՝ ուզում ենք մարի այդ ամեն ինչը։ Այդ ցասումը շատ ուժեղ ալիք կբարձրացնի։ Հիմա թող փորձեն։
Այսուհետ ցանկացած ծնողից նման ահազանգի դեպքում հետևողական եմ լինելու։
Ուզում եմ՝ ծնողներին քիչ հանգիստ թողնեն, այդ մարդիկ առանց այդ էլ ալեկոծված են»,- ասում է Ա. Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԲԿ-ի պատից հանված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անունով վահանակը կրկին վերադարձվել է նույն տեղը
- Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անունով վահանակը հեռացրել են ԲԿ-ի պատից. Զոհվածի հայր
- ՊՆ-ն՝ զորամասերից Փառքի անկյունները հեռացնելու լուրերի մասին
- ԿԳՄՍՆ՝ Փառքի անկյունները դպրոցներից հանելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին