Ցլերը քիչ էին, հիմա էլ արջի՞ն է հանում մեր դեմ. Արծվիկ Մինասյան
«Ամեն ինչ էլ հնարավոր էր: Այս իշխանության բնույթն է այդպիսին, իրենք օտարի օրակարգով ապրող իշխանություններ են, սեփական աթոռը փահելու, վայելքներից օգտվելու նպատակադրում ունեն, ուրիշ որևէ նպատակադրում չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը որպես «բարի կամքի դրսևորում» Ադրբեջանին հանձնեց ադրբեջանցի զինծառայողին, որը զինված հատել էր Հայաստանի սահմանը և գերեվարվել:
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի խմբակն ամեն գնով փորձում է Հայաստանը դարձնել գործիք Ռուսաստան-Արևմուտք առճակատման հարցերի լուծման ուղղությամբ:
«Սա ամենավտանգավոր գործընթացն է: Չի կարելի արհեստականորեն ստեղծել մի իրավիճակ, երբ Ռուսաստանը Հայաստանին դիտարկի որպես թշնամի, կամ Իրանը Հայաստանին դիտարկի որպես ոչ վստահելի հարևան պետություն և այլն»,- նշեց ընդդիմադիր գործիչը։
Ա. Մինասյանի խոսքով, Հայաստանի իշխանությունը սկուտեղի վրա մատուցել է Հայաստանը որպես երկու կենտրոնների վեճի հարթակ, դաշտ:
«Սրանից պետք է դուրս գանք: Ինչո՞ւ ես արհեստականորեն տանում մի տեղ, որտեղ շանս չունես փրկվելու: Լինելով, օրինակ, շախմատիստ, մտնում ես բոքսի հրապարակ ու փորձում ես բոքս կպնել, այն էլ մերկ ձեռքերո՞վ: Իր լեզվով ասած, ցլերը քիչ էին, հիմա էլ արջի՞ն է հանում մեր դեմ, քիչ հետո էլ մի այլ կենդանի։ Լավ, այս կենդանական աշխարհից պետք է դուրս գա՞նք, թե՞ ոչ»,-ասաց Ա. Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Միլլերն արձագանքել է Հայաստանի վերաբերյալ Լավրովի հայտարարություններին
- Որպես բարի կամքի դրսևորում` ՀՀ որոշում է կայացրել Ադրբեջանի ԶՈՒ ծառայողին հանձնել ադրբեջանական կողմին․ ԱԱԾ
- Լավրովն անուղղակի «տեղյակ պահեց», որ ՀԱՊԿ-ում չմնալն ու ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա. Աբրահամյան
- «Սա, իհարկե, դաշնակցային չէ». Լավրովը գնահատել է Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի քաղաքականությունը
- Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Ռուսաստան-Արևմուտք գլոբալ պատերազմը բերում է Հայաստան. Արմեն Ռուստամյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան