Արմեն Գրիգորյան. Հայաստանը Ռուսաստանին տեղյակ պահել է «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահներին դուրս բերելու դիրքորոշման մասին
«Հայաստանը պաշտոնական նամակով Ռուսաստանին տեղյակ պահել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու իր հստակ դիրքորոշման մասին»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով, Հայաստանն այս պահին կարողություն ունի օդանավակայանում ամբողջական վերահսկողություն իրականացնելու համար։
«Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Հայաստանի ծառայությունները, սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայություն»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին