Պեսկով. Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում
Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում, իսկ Ռուսաստանում նրանց սիրում են։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ելույթ ունենալով «Գիտելիք. առաջինները» խորագրով կրթական մարաթոնում։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Գիտե՞ք, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում»։ -ասաց նա՝ պատասխանելով փառատոնի մասնակիցներից մեկի հարցին, ով ղեկավարում է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ադրբեջանցի երիտասարդների միությունը։
«Եվ նրանք ռուսներ են։ Եվ նրանք այստեղ իրենց լավ են զգում, և մենք սիրում ենք նրանց, և նրանք սիրում են մեզ, և մենք այսպես ապրել ենք դարեր շարունակ և կապրենք դարեր շարունակ»,-հավելել է Պեսկովը:
Նրա խոսքով, Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների «առանձնահատուկ բնույթը»։
Պեսկովը նշել է, որ հայ ժողովուրդը շահում է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունից և Եվրասիական տնտեսական համայնքին Հայաստանի անդամակցությունից, քանի որ աճում են ապրանքաշրջանառությունը, եկամուտները, տրանսպորտային ծառայությունները և ֆինանսական հատվածը։
«Մենք դեմ ենք որևէ մեկին որևէ բան թելադրելուն։ Մենք միասին գումար վաստակելու, միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալու համար ենք։ Վստահ ենք, որ մեր հայ ընկերները նույնպես դա հասկանում են»,-ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ նախկին Խորհրդային Միության տարածքում Հայաստանն ամենադինամիկ զարգացող երկիրն է, քանի որ 2023 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քան 15 %։
«Նույնիսկ համաշխարհային չափանիշներով կարելի է ասել, որ Հայաստանն առաջատար է»,-ընդգծել է Պեսկովը՝ հավելելով, որ դա մասամբ պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության հետ «շատ սերտ փոխշահավետ համագործակցությամբ»։
«Ինչ վերաբերում է «Զվարթնոցի» սահմանապահներին, ապա, որքան հասկանում ենք, այս հարցով որոշումներ չեն եղել։ Նման որոշում մեզ ոչ ոք պաշտոնական խողովակներով չի փոխանցել, մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով ԱՊՀ , ԵԱՏՄ կառույցների շրջանակներում և երկկողմ հարաբերությունների մակարդակում»,-ասել է նա։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը այժմ իրականացնում են «մի շարք կարևոր նախագծեր և հավելել. «Մենք կշարունակենք դրանք իրականացնել»։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Պուտինի ծրագրերում Փաշինյանի հետ շփումներ դեռևս նախատեսված չեն
- Ալեն Սիմոնյանը կարծում է՝ ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից
- Պեսկով. ՌԴ-ն հստակություն չունի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հարցում
- Ռուսաստանը կդիմի Հայաստանին ՀԱՊԿ-ին մասնակցությունը դադարեցնելու մասին Փաշինյանի խոսքերի պատճառով.Պեսկով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը