Հայաստանը ցուցադրաբար խզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Զատուլին
Հայաստանի կառավարությունը ցուցադրաբար խզում է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Երևանը Մոսկվային տեղեկացրել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանային հսկողություն ինքնուրույն իրականացնելու մտադրության մասին՝ առանց ռուս սահմանապահների։
«Հայաստանի իշխանությունը ցուցադրաբար խզում է կապերը Ռուսաստանի հետ, պատճառներ է փնտրում և մի քայլը հաջորդում է մյուսին, սա համապատասխանում է իրենց քաղաքականությանը։ Կարծում եմ՝ «Զվարթնոցով» բանը չի սահմանափակվելու։ Հիմա ինչ էլ ասեն, աստիճանաբար գնում են նրան, ինչի մասին զգուշացրել ենք՝ այն է ՀԱՊԿ-ից դուրս գալը, հետո կբարձրացնեն Գյումրիում բազայի առկայության հարցը»,- ասել է Զատուլինը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան