Զելենսկու ավտոշարասյունը կրակի տակ է ընկել Օդեսայում Հունաստանի վարչապետի քաղաք կատարած այցի ժամանակ
Հունական լրատվամիջոցները հաղորդում են, որ Զելենսկու ավտոշարասյունը կրակի տակ է ընկել Օդեսայում Հունաստանի վարչապետի քաղաք կատարած այցի ժամանակ։
Prototema հրատարակությունը պնդում է, որ այսօր առավոտյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյունը, որն այդ պահին գտնվում էր Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորած պատվիրակությունից 150 մետր հեռավորության վրա, ենթարկվել է օդային հարձակման։
«Մեզ մոտ ամեն ինչ կարգին է», - հրատարակությանը ասել է Ստավրոս Պապաստավրուն, որը եղել է Հունաստանի պատվիրակության կազմում և միաժամանակ հավելել, որ հարձակման հետևանքով զոհեր չկան։
Արդյունքում Միցոտակիսի ու Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել սովորականի պես։ Հունաստանի վարչապետը Ուկրաինա է ժամանել առանց նախնական նախազգուշացման՝ իր այցի ընթացքում ահազանգ է հնչել Օդեսայում։ Հայտնում են, որ հարվածների հետևանքով զոհվել է հինգ մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկու կինը մերժել է Բայդենին
- Զելենսկի. Լեհաստանը չպետք է օգտագործի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը «ներքաղաքական պայքարում»
- Ուկրաինայից արձագանքել են Զելենսկիի՝ Հայաստան այցի մասին տարածվող լուրին
- Զելենսկու այցը ՀՀ որոշվել էր Բրիտանիայի պահանջով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին