Ալեն Սիմոնյանի հարսի հետ կալանավորված կնոջ նկատմամբ ընտրված խափանման միջոցն իրավաչափ չի եղել
Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր՝ Արմեն Հովհաննիսյանը քննարկելով «Սիներջի» ընկերության աշխատակից՝ Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ կալանքի իրավաչափության հարցը, արձանագրել է՝ իրավունքի խախտում։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մանրամանում է՝ վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանը արձանագրել է, որ իսկզբանե Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված ամենախիստ խափանման միջոց՝ կալանքը եղել է ո՛չ իրավաչափ և ստորադաս ատյանը հաշվի չի առել բազմաթիվ հակակշռող գործոններ, որոնց թվում հատուկ դեր ունի՝ Լիլի Մկրյանի ընտանեկան կարգավիճակը, այն է՝ մայրական կաթով սնվող երկու տարեկան երեխայի հանգամանքը։
Ուստի արձանագրել է, որ կիրառված կալանքը չի եղել համաչափ։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանի հարսը՝ եղբոր կինը, ցուցմունք է տվել Աշոտ Հովհաննիսյանի դեմ. 168.am
- Դատախազությունը ստացել է Ալեն Սիմոնյանի հարսին, «Սիներջիի» տնօրենին և աշխատակիցներին կալանքից ազատելու ՔՊ միջնորդությունը