Միայն փետրվարին Թուրքիայում 36 կին է սպանվել
Թուրքիայում գրոծող «Դադարեցնենք կանանց սպանությունները» հարթակը հրապարակել է զեկույց, որը վերաբերում է 2024-ի փետրվարին իրականացված կանանց սպանություններին: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում սպանվել է ընդհանուր առմամբ 36 կին, որոնցից 17-ի սպանությունը համարվել է կասկածելի:
Նշվում է, որ 17-ը սպանվել են բաժանվել ցանկանալու, հաշտության առաջարկը մերժելու, ամուսնությունից հրաժարվելու դրդապատճառներով:
Սպանություններից 12-ի դեպքում դեռևս չի հաջողվել պարզել սպանության հանգամանքները: Մյուսների մասով մանրամասներ չեն հաղորդվում:
Ընդգծվում է նաև, որ սպանության դեպքերի 47 տոկոսը տեղի է ունեցել զոհերի տներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին