Տնտեսություն 17:32 06/03/2024 Հայաստան

Դոլարի փոխարժեքի տատանման հետևանքով ՏՏ-ից բացի տուժել է մեր տնտեսության ընդհանուր արտահանելի հատվածը. Կառլեն Խաչատրյան

ՏՏ ոլորտի մասնագետներն ահազանգում են, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Հայաստան տեղափոխված ՏՏ ոլորտի ընկերությունները սկսում են դուրս գալ մեր շուկայից՝ տեղափոխվելով իրենց գործունեության համար ավելի բարենպաստ երկրներ։ 2023 թվականին արդեն 30%-ով նվազել է դեպի Հայաստան ՌԴ-ից բիզնեսի նպատակով կատարվող դրամային փոխանցումները։

Ինչ քայլեր պետք է անի կառավարությունը, որպեսզի Հայաստան եկած ռուսական կապիտալը գեներացնի, իսկ ռելոկանտ ընկերությունները չհեռանան։ Վերոնշյալ հարցերը պարզաբանելու խնդրանքով Panorama.am-ը դիմեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն խաչատրյանին։

Կ. Խաչատրյան-Ռուս-ուկրաինական հակամարտությունն արդեն երկու տարի է ինչ մեր տնտեսությանը որոշակի դրական ազդակներ էր հաղորդում։ Եթե առաջին կարճաժամկետ շոկային իրավիճակը գնահատենք, ապա փաստացի նույն ռուսական բիզնեսները, փորձում էին այլընտրանքայի շուկաներ, ռելոկացիայի տարածքներ որոնել։ Այդ իմաստով Հայաստանը շահեկան դիրքեր գրավեց և այդ շոկային իրավիճակում, թե՛ ռուսական ՏՏ ոլորտի, թե՛ արտահնամամբ և ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունները բավարար ժամանակ չունեին երկար ուսումնասիրելու, ծան ու թեթև անելու համար և, ի վերջո, հասկանալու՝ Հայաստան է պետք տեղափոխվել, թե Դուբայ կամ ԱՄՆ։

Այս ֆոնին տարածաշրջանին մոտ լինելը, որոշակի այլ հանգամանքներ հաշվի առնելով, որոշեցին տեղափոխվել Հայաստան, բայց երբ որ ավելի երկար ժամանակահատվածում ենք դիտարկում, արդեն տարբեր խնդիրները՝ սկսած տնտեսությունում նկատվող ոչ այնքան դրական միտումներից, նկատի ունեմ թե՛ ինֆլացիոն երևույթները, թե՛ կյանքի գնի, թե՛ սպասարկման ոլորտի, թե՛ հյուրանոցային ծառայությունների և անշարժ գույքի շուկայում այդ թանկությունը օբյեկտիվորեն սկսում են մտածելու տեղիք տալ և մարդիկ այլընտրանքային շուկաներ են սկսում որոնել՝ որպես այդպիսիք դիտարկելով Արաբական Միացյալ Էմիրությունները, որոշները՝ եվրոպական երկրները ՝ Գերմանիան, նաև Իսրայելը, եթե օվկիանոսից այն կողմ նայենք՝ ԱՄՆ-ը և Կանադան։

Այսինքը, ըստ էության մենք կարճաժամկետում որոշակի շահեկան դիրքում հայտնվեցինք, բայց այդ մեծ հոսքը չկարաղացանք լիարժեքորեն պահել երկրի ներսում։ Նաև այն ֆինանսական միջոցները, որոնք հոսում էին դեպի Հայաստանի տնտեսություն, կարողանայինք կապիտալացնել։ Դրանք արագ փողեր էին, որոնք կարճաժամկետում իրապես տնտեսությունը զարգացրեցին՝ նրա ակտիվությունը բարձրացավ, ներմուծման-արտահանման ցուցանիշներն էականորեն լավացան։ Բայց մենք, ցավոք, ոչ ֆիսկալ՝ կառավարության ծրագրեր կարող են լինել, որոշ ոլորտներում՝ վերահսկողական մեխանիզմներ կարող էինք կիրառվել, որպեսզի այդ կապիտալը Հայաստանում մի կողմից իրեն ապահով զգար, մյուս կողմից էլ չդիտարկեր այլընտրանքային շուկաներ տեղափոխվելու հնարավորությունը։

Panorama.am-Հայաստանից ՏՏ ոլորտի ընկերությունները տեղափոխվում են նաև հետխորհրդային երկրներ, որտեղ հարկային դաշտն ավելի լավ է, օրինակ՝ Վրաստան, Ուզբեկստան։ Կառավարությունը բավարար աջակցող քաղաքականություն չի՞ վարում։

Կ. Խաչատրյան-ՏՏ ոլորտի հիմնական խնդիրն առավելապես պայմանավորված է  դոլարի փոխարժեքով, հետո նոր հարկային դաշտում տեղի ունեցող խնդիրներով։ Նույն հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերությունները վերջին տարիրներին անընդհատ դժգոհում են, ու եթե նայենք շահութաբերությանը, հասույթների ծավալները և այլ ցուցանիշները, ապա կտեսնենք, որ այնտեղ հիմնական խնդիրը պայմանավորված է դոլարի փոխարժեքի նվազմամբ, որովհետև մինչև ռուս-ուկրաինական պատերազմը դրամ-դոլար փոխարժեքը 480-490 դրամ հատվածում էր տատանվում, ապա կարճ ժամանակ անց, երբ ռելոկանտների մեծ հոսք և դոլարային մեծ մուտքեր ուղղվեցին Հայաստան, դրա պատճառով այսօր փաստացի դրամի փոխարժեքը կայունացել է 380 դրամի սահմաններում և սա չի կարող չազդել ոլորտի եկամուտների վրա, որովհետև դրա մուտքային մասը դոլարային է իսկ ծախսերի մեծ մասը՝ դրամային և այս իմաստով ՏՏ ընկերություններն ունենում են շահութաբերության էական նվազում։

Այս պայմաններում, եթե սրան գումարենք նաև տնտեսությունում տեղի ունեցող գնաճային երևույթները, ապա կտեսնենք, որ ՏՏ ոլորտի և առհասարակ արտահանման ոլորտի ներկայացուցիչների համար ոչ այդքան բարենապաստ միջավայր է ձևավորվում։ Պետությունը  մի քանի անգամ փորձեց՝ նախորդ տարի սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածի համար եկամտահարկի հետվերադարձ ապահովեց ոլորտին, նաև որոշակի այլ ծրագրեր է անում։ Բայց այդ ծրագերը չեն կարող լիարժեքորեն ոլորտի կենսունակությունն ապահովել։

Մենք պետք  է այստեղ ավելի արտադրողական, կամ բարձր մակարդակի ՏՏ ծառայություններ կարողնանք մատուցել համաշխարհային տնտեսությանը,  որպեսզի միջին արժեքը մեր մատուցած ծառայության՝ գրած կոդի կամ ծրագրի, ավելի բարձր լինի, որ կարողնանք եղած ցածր փոխարժեքի պայմաններում ընկերությունների կենսունակությունն ապահովել։ Մյուս տարբերակն է, որ կրկին դոլարի փոխարժեքը բարձրանա, որպեսզի ոլորտն էլի գրավիչ դառնա։ Երկրորդի մասով որևէ նախանշաններ չկա, իսկ առաջինի մասով նաև լուջ ժամանակային լագ է այստեղ պետք՝ կրթվելու, որոշակի ավելի մեծ պոտենցիալ ձեռք բերելու համար, որն էլի խնդրահարույց է, դա է պատճառը, որ ոլորտն այսօր ոչ շահեկան վիճակում է գտնվում նաև աճի տեմպերն էլ էապես դանդաղել են։

Դեռևս 2016-17 թվականից մեր Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարվեց և սկսնակ ՏՏ ընկերությունների համար, որոնք մինչև 30 աշխատակից ունեին, հավաստագրում էր անում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և այդ հավաստագրերի վրա հարկային արտոնություններ էր տրվում 5 տարի ժամկետով, որը ենթադրում էր շահութահարկի 0 % դրույքաչափ և այդ ոլորտի աշխատակիցների համար էլ եկամտային հարկը 10%-էր։

Սա իրականում էական խթան էր ոլորտի զարգացման համար ու նաև եթե վիճակագրությունն էլ ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ այդ ժամանակահատվածում էապես շատացան նոր բացված ՏՏ ընկերությունները, որոնք իրականում ստեղծվում էին հիմք ընդունելով հարկային բարենպաստ  միջավայրը և փորձում էին իրենց աշխատանքն առավելապես արտերկրի հետ կազմակերպել, Այդ դեպքում նաև ավելացված արժեքի հարկ չէին վճարում, շահութահարկը 0%-էր, աշխատողների համար էլ եկամտահարկը 10% էր, ժողովրդի լեզվով ասած՝ էլ ինչր էր պետք երջանիկ լինելու համար, բայց հիմա արդեն այս վիճակը և դոլարի փոխարժեքի տատանումը գրավիչ չի դրաձնում ոլորտը։

Panorama.am-Ի՞նչ եք կարծում, այս հոսքը կանգնեցնելու համար արդյոք պետք է կառավարությունը հարկային բարեփոխումների գնա։

Կ. Խաչատրյան-Բնական է, որ կառավարությունը կարող է դիտարկել ոլորտին հավելյալ հարկային արտոնություններ տալու հարցը, բայց իմ խորին համոզմամբ, մենք բավարար ուշադրույթուն չենք ցուցաբերում մեր մյուս արտահանելի հատվածներին։ Չգիտես ինչու, կենտրոնացել ենք ՏՏ ոլորտի վրա, որը, ճիշտ է, կարևոր է, կառավարության գերակա ոլորտներից մեկն է, բայց մյուս կողմից էլ պետք է գիտակցենք, որ նույն դոլարի փոխարժեքի տատանումից նաև մոտ 1.5 տարի է տուժել է ընդհանուր արտահանելի հատվածը՝ կոնյակագործությունը, մշակող սննդի արդյունաբերությունը և այլ ոլորտները, որոնք փաստացի արտահանման իրական հատվածի մաս են կազմում։

Իմ խորին համոզմամբ կառավարությունը նաև այս ոլորտների մրցունակության ապահովմանը միտված  ծրագրեր պետք է անի և ոչ միայն ՏՏ ոլորտի։ Որովհետև եթե մենք սկսենք համեմատականներ անցկացնել, ապա միջին աշխատավարձը ՏՏ ոլորտում 500-600 հազար դրամ է, իսկ իմ հիշատակած մշակող արդյունաբերության ճյուղերում 200-250 հազար դրամ է, և, բանականաբար, այնտեղ սոցիալական խնդիրներեն շատ ավելի սուր են արտահայտված, քան ՏՏ ոլորտում զբաղված մարդկանց պարագայում։ Հետևաբար ,եթե կարիք կա, որ կառավարությունը որոշակի հարկային արտոնություն տա, կամ որոշակի միջոցառումների ծրագերր իրականացնի, պետք է առաջնային դիտարկի այս ոլորտը, ոչ թե միայն ՏՏ-ն։

Մանարմասները՝ տեսաձայնագրությունում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}