«Համահայկական ճակատ» կուսակցությունը Երևանում հիմնադիր համագումար կհրավիրի
««Համահայկական ճակատ» հասարակական շարժման աջակիցներով որոշում ենք կայացրել ստեղծել «Համահայկական ճակատ» կուսակցություն»,- ֆեյսբուքյան գրառմամբ այս մասին հայտնել է ՀՃՇ առաջնորդ Արշակ Կարապետյանը։
Հիմնադիր համագումարը տեղի կունենա ապրիլի 5-ին ժամը 18։00-ին։
«Համահայկական ճակատ» շարժումը կուսակցության վերածելու պատճառների մասին խոսելով՝ նա մասնավորապես նշել է.
«Հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը, ինչպես նաև՝
• հաշվի առնելով «Համահայկական ճակատ» շարժման նկատմամբ հայ հանրության օրեցօր աճող հետաքրքրությունը,
• նկատի ունենալով «Համահայկական ճակատ» հասարակական շարժումը քաղաքական պայքարի փուլ մտնելու պատրաստվածությունը,
• նպատակ ունենալով իրագործել ՀՃՇ հայտարարած ծրագրերը,
• ընդառաջ գնալով շարժմանն աջակցող և անդամագրված հազարավոր անդամների առաջարկներին,
• հարգելով կուսակցական պայքարով իշխանության հասնելու օրենսդրական պահանջը»։