Զախարովա. Հանկարծ Հայաստանը Արևմուտքի նոր զոհը չդառնա
«Մենք ամբողջ սրտով Հայաստանին մաղթում ենք խաղաղություն, կայունություն և բարգավաճում»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանն անցել է իր պատմական դժվարին ճանապարհը, որը ներառում էր ցեղասպանություններ, սեփական ինքնիշխանության պահպանություն, պայքար իր մշակույթի համար, տարածքային բարդ վեճեր, խնդիրներ, հակամարտություններ։ Այս երկիրն ու այս ժողովուրդն արժանի են խաղաղ ապրելու և ոչ մի դեպքում չդառնա սակարկության առարկա արևմտյան անբարեխիղճ քաղաքական գործիչների ձեռքում։
Հայաստանը մեզ համար դաշնակից է, երկիր ու ժողովուրդ, ում հետ մենք երկարամյա պատմական կապեր ունենք։
Ուստի մեր ամբողջ սրտով մաղթում ենք խաղաղություն, կայունություն և բարգավաճում այս պետությանը` և՛ այս երկրի և ժողովրդի հանդեպ սիրո, և՛ պրագմատիզմի տեսակետից։ Այս բարեկեցությունից է կախված ողջ տարածաշրջանի բարեկեցությունը:
Բայց մենք, ցավոք, տեսնում ենք, թե ինչպես Արևմուտքը, բավականաչափ խաղալով և կոտրելով Ուկրաինան, նրան, առանց ձեռքի ու ոտքի, հնամաշ տիկնիկի պես անկյուն նետելով, սկսեց նոր զոհեր փնտրել։ Հանկարծ այս նոր զոհը չի լինի Հայաստանը, որին կգայթակղեն ու կխաբեն»,- ասել է Զախարովան։
«Հայաստանը, իրոք, պատմականորեն փորձ ուներ, և գիտի, թե ով է միշտ օգնության հասել»,- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում
- Մարիա Զախարովա. Սոչին և Կապանը կարող են քույր քաղաքներ դառնալ
- Կոչ ենք անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման համար․ Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան