ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը հաստատել է ակումբից Մբապեի հեռանալը
Ֆրանսիական ֆուտբոլային ՊՍԺ ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաստատել է, որ հարձակվող Կիլիան Մբապեն կլքի թիմը։ «Գազետա ռու» -ի փոխանցմամբ, սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ըստ ամենայնի, Կիլիան Մբապեի համար ՊՍԺ-ում առաջիկայում ապագա չի լինի: Ուստի մենք ստիպված կլինենք մարտավարություն փորձարկել այլ խաղացողների հետ»,-ասել է Էնրիկեն:
Մբապեն դեռ պայմանագիր չի կնքել Մադրիդի «Ռեալի» հետ և բանակցություններ է վարում անձնական պայմանների շուրջ։ ՊՍԺ-ն ցանկանում է, որ խաղացողը նոր թիմում հրաժարվի իր բոնուսի մի մասից, քանի որ նա խոստացել է ակումբին, որ անվճար չի հեռանա:
Միաժամանակ հարձակվողն արդեն համաձայնել է հրաժարվել ՊՍԺ-ից ստանալ իրեն հասանելիք 80 միլիոն եվրոյի չափով լոյալության բոնուսը։
Հարակից հրապարակումներ`
- Մբապեն կընթրի Մակրոնի հետ
- Ֆուտբոլի եվրոպական առաջնությունների փետրվարի 25-ի խաղացանկը
- «Փյունիկը» ցանկանում է ձեռք բերել Մբապեին
- Հայտնի է՝ ՊՍԺ-ն որքան է առաջարկում Մբապեին նոր պայմանագրով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին