Հայաստանը չի քննարկում Ներքին Հանդից ռուս սահմանապահներին դուրս հանելու հարցը․ ԱԽ քարտուղար
Հայաստանը չի քննարկում Ներքին Հանդից ռուս սահմանապահներին դուրս հանելու հարցը։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է քննարկվի Ներքին Հանդից ռուս սահմանապահներին դուրս հանելու հարցը, նա պատասխանեց. «Այսօր այդպիսի հարց չի քննարկվում»։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
Ավելի վաղ Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպի վայր ԵՄ դիտորդական առաքելությունն հասանելիություն չունի, միայն Ռուսաստանն հասանելիություն ունի, նա ներկա է այնտեղ, բայց Ռուսաստանը չի կարողացել կանխել միջադեպը։
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։
Հարակից հրապարակումներ`
- Ներքին Հանդում ադրբեջանական օկուպացիայի ներքո է 2,700 հեկտար տարածք.«Թաթոյան» հիմնադրամ
- Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
- Ներքին Հանդի ադրբեջանական սադրանքը քննարկումների առումով տեղափոխվեց հակառուսական բախումների դաշտ. Աբրահամյան
- ՌԴ սահմանապահներն ակտիվ դեր են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում. դեսպան
- Մեր առաքելությունը կարող է այցելել ՀՀ ամբողջ տարածք, բացառությամբ Ներքին Հանդի. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար
- Ռուսաստանը ներկա է Ներքին Հանդում, բայց չի կարողացել կանխել միջադեպը. Արմեն Գրիգորյան
- Ներքին Հանդում արձանագրվում են նաև ականների պայթյուններ. Արման Թաթոյան
- Ներքին Հանդում պարզեցինք՝ ադրբեջանական զինծառայողները տարբեր ժամանակ իրականացնում են ականների պայթյուններ, լսվում են կրակոցներ․ Թաթոյան
- Ներքին Հանդում զոհեր ունենք, որոնց համար պատասխանատու է մեկը՝ սպիտակ դրոշն առածը. Գեղամ Մանուկյան
- Ներքին Հանդի միջադեպը հերթական անգամ ի ցույց է դնում, որ Ադրբեջանը փորձում վիժեցնել բանակցությունները վերսկսելու ջանքերը. Միրզոյան
- ՊՆ-ն հրապարակեց Ներքին Հանդում զոհվածների անունները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան