Ուրոլոգի ահազանգը. Բժշկական համակարգի հերն անիծվում է
Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի ուրոլոգ Դավիթ Տոնոյանն ահազանգում է՝ անհնար է այսպես աշխատել։
Սոցիալական ցանցերում հրապարակած տեսանյութում նա մանրամասնում է, որ երեկոյնա ժամը 20։30-ին տանը էլեկտրոնային դեղատոմսերն է լրացնում, քանի որ ցերեկվա ժամերին Արմեդ համակարգը կախել էր։
«Ինքը շատ բարդ սարքած, վատ աշխատող կայք է։ Ամեն դեղը դուրս գրելու համար պետք է առանձին դեղատոմս դուրս գրել։ Լրիվ անհասկանալի է, դեղատան աշխատողների մոտ լիքը հարցեր կառաջանան, քանի որ դեղատոմսերը կտրած ձեռքերով է կազմած, էն որ մեջքի հետևում ձեռներ են աճում, այ ըտենց է կազմած։ Բժշկական համակարգի հերն անիծվում է»,-ասում է նա։
Հիշեցնենք, որ մարտի 1-ից գործում է էլեկտրոնային դեղատոմսերի պահանջը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան