Սյունիքի մարզի Շաղատ գյուզում բրդի իրացման խնդիր կա, բնակիչները կամ լցնում են հոսող գետը կամ՝ այրում
Սյունիքի մարզի Շաղատ բնակավայրից Շահանդուխտ Համբարձումյանը բարձրաձայնում է գյուղի հիմնախնդրի մասին և նշում, որ բնական բուրդը դարձել է բնության աղտոտման պատճառ։
«Սյունիքի մարզի Շաղատ գյուղի հիմնախնդիրներից մեկը բրդի իրացման խնդիրն է։Շաղատն ունի 268 տնտեսություն,գրեթե բոլորն էլ զբաղվում են ոչխարաբուծությամբ։Մարդիկ չեն կարողանում իրացնել խուզած բուրդը։Այն դառնում է բնության աղտոտման պատճառ։Մեկը բուրդը լցնում է հոսող գետը,մյուսն այրում է,մեկը բնակելի տարացքից հեռու է լցնում,որը քամու, կենդանիների միջոցով տարածվում է շուրջբոլորը։
Ցանկալի է համայնքում ստեղծել բրդի մշակման կետ,որն ապահոված կլինի ժամանակակից սարքավորումներով։Գյուղը ունենալով բրդի մշակման կետ`կլուծվեն մեկից ավելի հարցեր։Ամենակարևորը ,բնությանը վնաս չենք հասցնի։Կունենանք էկոլոգիապես մաքուր արտադրանք։Դրանք կլինեն անկողնային պարագաներ`ներքնակներ,վերմակներ, բարձեր, ինչպես նաև կստանանք բրդյա թելեր ։Կստեղծվեն աշխատատեղեր ։
Համայնքի սոցիալ-տնտեսական վիճակը կբարելավվի ։Այլ երկրներից ներմուծվող ուղտի բուրդ ,բամբուկի փոխարեն մենք`ինքներս ,կարտադրենք և լավագույն դեպքում կարտահանենք որակյալ արտադրանք։Գյուղատնտեսությունը կսկսի զարգանալ,գյուղի հնարավորություններից կօգտվեն հարևան համայնքները։
ԵԹԵ ՈՒՆԵՔ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ,ԽՆՐՈՒՄ ԵՄ' ԱՌԱՋԱՐԿԵՔ»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա