ԱԽ քարտուղարի՝ ՌԴ հասցեին հնչեցրած մեղադրանքը բավականին մտահոգիչ իրավիճակ է ստեղծում. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հայ-ռուսական հարաբերությունների սրման և ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին վերջերս ուշագրավ հայտարարություն հնչեցրեց ԱԽ քարտուղարը, որը չնկատվեց կամ լայն քննարկումների առարկա չդարձավ:
Վերջինս անդրադառնալով ՌԴ-ից սպառազինության մատակարարումների խնդիրներին նշեց, որ «ՌԴ-ից մեզ ասել են, որ ձեզ զենք չենք մատակարարում, որպեսզի ձեր դիրքորոշումը չկոշտանա»:
Արմեն Գրիգորյանը հրաժարվել է ասել թե կոնկրետ ո՞ր ռուս պաշտոնյան է նման բան ասել, սակայն նրա հարցազրույցից 4-5 օր է անցել ու ՌԴ-ից պարզաբանում չի եղել:
Այս հայտարարությունն ուշադրության է արժանի այն տեսանկյունից, որ մինչև այս պահը, ՌԴ-ից զենքի մատակարարման խնդիրների համատեքստում, նման պատճառ չէր ներկայացվել և որքան էլ այս հայտարարությունը դիտարկվի հակառուսական տրամադրությունների համատեքստում, այնուամենայնիվ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից չափազանց ծանր մեղադրանք է հնչել, որը Մոսկվան չի պարզաբանել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ տարբեր պաշտոնյաներ ուղղակի և անուղղակի արձագանքում են ՀՀ-ից հնչող հայտարարություններին, այդ թվում` ԱԽ քարտուղարի, չպարզաբանված այս մեղադրանքը բավականին մտահոգիչ իրավիճակ է ստեղծում»:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ից դուրս գալը թե ինչի կհանգեցնի, այդ հարցը գաղտնիք է պարունակում. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
- Լավրովն անուղղակի «տեղյակ պահեց», որ ՀԱՊԿ-ում չմնալն ու ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա. Աբրահամյան
- ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացված չէ, բայց մեր հանրությունը մշտապես այդ պահանջն է մեզ ներկայացնում. Սիմոնյան
- Եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մասին
- Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա. Սարգիս Խանդանյան
- Աղբյուր. Հայաստանն իր գործընկերներին դեռ չի իրազեկել ՀԱՊԿ-ում իր քայլերի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան