Այսօր հայ տանտիկինները պետք է բաղարջ թխեն
Մեծ Պահքի 24- րդ օրը (այս տարի Պահքը մեկնարկել է փետրվարի 12-ից) կոչվում է միջինք, նշանակում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին:
Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:
Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի դրամը, այդ տարի հաջողություն կունենա:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ից սկսվել է Մեծ պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Ս. Հարության տոնն այս տարի կնշվի մարտի 31-ին։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ պահք. Տնտեսի կիրակի
- Պահքը ճիշտ առիթ է լռելու, կանգ առնելու, քննելու այն ավերը, որ հասցնում ենք մեր սրբազան հայրենիքին. Վահրամ ավագ քահանա Մելիքյան
- Սկսվում է Մեծ պահքը