Վանաձորում որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին հայտնաբերվել է
Մարտի 6-ին, ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խնձորուտ թաղամասում գտնվող գետի ափին տղամարդու դի կա։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը;
Պարզվել է, որ դին հայտնաբերվել է Խնձորուտ թաղամասի Տանձուտ գետի ափին։ Պարեկները տարածքը սահմանազատել են։Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վանաձորի թիվ 36 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են դիատարին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մահացածը Լոռու մարզի բնակիչ 87-ամյա Էմիլ Ս․-ն էր, ով այս տարվա փետրվարի 29-ից, որպես անհետ կորած որոնվում էր ոստիկանության Բազումի բաժնի կողմից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա